Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

18.12.2024, 12:50
Ցուցակված դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 9.75% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 4.5%
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել հիմնական Abond ցուցակում: Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկում հիշեցրել են, որ մինչև այս տարեվերջ ցուցակված բոլոր, այդ թվում՝ այս պարտատոմսերից ստացված եկամուտը չի հարկվելու, ինչի շնորհիվ դրանք առավել գրավիչ են դառնում ներդրումների ու խնայողությունների կառավարման տեսանկյունից:

Նշենք, որ ցուցակված դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 9.75% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 4.5%, մարման ժամկետը՝ համապատասխանաբար 2 և 3 տարի, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Տեղաբաշխման հայտերի ավելի քան 80%-ը ներկայացվել էր Converse Mobile հարթակով` ֆիզիկական անձ հաճախորդների կողմից: