Рейтинг@Mail.ru
USD
363.18
EUR
412.14
RUB
4.3187
GEL
139.42
2026 թ. սեպտեմբերի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»

Երեկ, 16:54
Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ
Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։ 

Միջոցառումը նվիրված էր ժամանակակից թվային տեխնոլոգիաներին և արհեստական բանականությանը։ Ծրագրի նպատակն էր ինտերակտիվ ձևաչափով 7–15 տարեկան երեխաներին ծանոթացնել նոր տեխնոլոգիաների հնարավորություններին, զարգացնել նրանց ստեղծագործական մտածողությունն ու թվային հմտությունները և ցույց տալ, որ թվային միջավայրում կարելի է լինել ոչ միայն բովանդակության սպառող, այլև ստեղծող։

Picsart Academy-ի մասնագետների ուղղորդմամբ երեխաները ստեղծեցին իրենց թվային նախագծերը և գործնականում բացահայտեցին արհեստական բանականության հնարավորությունները։  «Գիտելիքի օրվա» շրջանակում երեխաները նաև շրջեցին ակադեմիայում, ծանոթացան ստեղծարար միջավայրին և մասնակցեցին ինտելեկտուալ թիմային քվեստի։

Թվային տեխնոլոգիաներն այսօր վաղ տարիքից դառնում են երեխաների առօրյայի անբաժանելի մասը։ Յունիբանկի համար կարևոր է ոչ միայն նորարարություններ ներդնել բանկային ծառայություններում և գործընթացներում, այլև նոր սերնդի համար ստեղծել հնարավորություններ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու և ժամանակակից հմտություններ զարգացնելու համար: