Միանգամից երկու նոր առաջարկ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններին

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկն իր Mastercard քարտապաններին առաջարկում է միանալ Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի և Apple ապրանքանիշի համատեղ արշավին, 31.01.25 - 16.02.25թթ. գնել Apple գաջեթներ կամ աքսեսուար iSpace, Vega, Team Armenia, UCOM, VLV, iStore խանութներից և ստանալ.
- 10% գնիջեցում՝ iPhone-ի բոլոր մոդելերի համար,
- 60% գնիջեցում՝ բոլոր օրիգինալ պատյանների համար. բացառությամբ iPhone 16-ի համար նախատեսված APPLE Clear Case with MagSafe մոդելի,
- 20% գնիջեցում ՝ AirPods 4 և AirPods with ANC մոդելների համար,
- 20% գնիջեցում՝ Apple-ի օրիգինալ աքսեսուարների համար:
Գնիջեցումը գործում է Mastercard-ով միանվագ վճարում կատարելիս և չի տարածվում առցանց գնումների վրա, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։
Այնպես որ, Բանկի՝ C360 փաթեթների ներքո Mastercard քարտ ունեցող հաճախորդները, գնելով Apple գաջեթ կամ աքսեսուար վերը նշված խանութներից, ավտոմատ կերպով կմասնակցեն նաև այս արշավին՝ կրկնապատկելով հաղթելու հավանականությունը:
Հիշեցնենք, որ Բանկի C360 Mastercard Standard, C360 Mastercard Gold, C360 Mastercard World Elite, Woman’s Card, Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard World Elite քարտապանների համար արշավի շրջանակում, 23.12․2024-28․02․2025թթ. ներառյալ կատարելով հանրագումարային 50,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ գործարքներ, Կոնվերս Բանկի քարտապանները կստանան գործարքների գնի մինչև 15 տոկոսի չափով քեշբեք, ինչպես նաև 4 Էլեկտրական մեքենաներից մեկը պատահականության սկզբունքով հաղթելու հնարավորություն:
ՀՀ վաճառակետերում և արտասահմանյան վաճառակետերում կատարված անկանխիկ գնումները հաշվի են առնվելու առանձին:
Արշավի հաղթողները կորոշվեն պատահականության սկզբունքով՝ Բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ:
Բանկի հաճախորդ չհանդիսացող հաճախորդները ևս կարող են դառնալ արշավի մասնակից՝ ներբեռնելով Converse Mobile հավելվածը, իսկ կենսաչափական նույնականացում անցնելուց հետո բաժանորդագրվելով C360 փաթեթներից մեկին կամ այցելելով Mastercard Բանկի մասնաճյուղ:
Մանրամասները.
-Արշավի մասին՝ այստեղ
-C360-ի մասին՝ այստեղ
-010-511-211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։