Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում

27.01.2025, 13:40
Կոնվերս Բանկի հաջողությունները քարտային փոխանցումների ոլորտում այս անգամ բարձր գնահատականի են արժանացել գործընկեր Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից
Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկի հաջողությունները քարտային փոխանցումների ոլորտում այս անգամ բարձր գնահատականի են արժանացել գործընկեր Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Համակարգի՝ հունվարի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել «Excellence in Payment Channels» անվանակարգում:

Մրցանակը Բանկին է շնորհվել քարտային փոխանցումների ոլորտում նորարար մոտեցումների, հաջողությունների, ինչպես նաև նոր կապուղիների ներդրմամբ հաճախորդներին ընձեռվող հնարավորությունների ընդլայնման շնորհիվ:

Կոնվերս Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցում է 2009թ.-ից, այդ թվում՝ մասնակցելով օնլայն դասընթացների, իրականացնելով խրախուսման արշավներ: Բանկում հայտնել են, որ այս պահին ևս Բանկը խրախուսման արշավ է իրականացնում Mastercard քարտապանների համար, որի շրջանակում խաղարկվում է չորս էլեկտրամոբիլ: Իսկ առաջիկայում՝ համագործակցության շրջանակում, Բանկը հանդես կգա նոր, հետաքրքիր առաջարկով:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: