Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

BMW-ն մուտք է գործում Լատինական Ամերիկայի ավտոմոբիլային շուկա

24.10.2012, 10:20
Գերմանական BMW Group կոնցեռնը մտադիր է Բրազիլիայում տարեկան 30 հազ. մեքենա հզորությամբ գործարան կառուցել, ասվում է մեքենա արտադրողի հաղորդագրության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանական BMW Group կոնցեռնը մտադիր է Բրազիլիայում տարեկան 30 հազ. մեքենա հզորությամբ գործարան կառուցել, ասվում է մեքենա արտադրողի հաղորդագրության մեջ:

Արտադրությունը կսկսվի 2014թ.-ին, ներդրումները նախագծում կազմում են ավելի քան 200 մլն. եվրո, գրում է РБК-ն:

Գործարանի կառուցումը նախատեսվում է Ժոինվիլի արվարձաններում: Ներկայումս կոնցեռնը բանակցություններ է վարում այդ կապակցությամբ Սանտա-Կատարինա նահանգի ղեկավարության հետ:--0--