Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

«ՏաԹևեր» ճոպանուղու ծառայություններից հուլիսին օգտվել է ավելի քան 17 հազար ուղևոր

22.08.2013, 16:56
«ՏաԹևեր» ճոպանուղու ծառայություններից հուլիսին օգտվել է 17 161 ուղևոր, որոնց մեծամասնությունը Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքացիներ են եղել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ճոպանուղին շահագործող ընկերությունից։
 «ՏաԹևեր» ճոպանուղու ծառայություններից հուլիսին օգտվել է ավելի քան 17 հազար  ուղևոր
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ՏաԹևեր» ճոպանուղու ծառայություններից հուլիսին օգտվել է 17 161 ուղևոր, որոնց մեծամասնությունը Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքացիներ են եղել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ճոպանուղին շահագործող ընկերությունից։
 
Հաղորդման համաձայն` ինչպես վկայում են ճոպանուղու ուղևորների հարցման արդյունքները, հուլիսին  հարցվածների 91%-ից ավելին առաջին անգամ են «ՏաԹևեր» ճոպանուղու ուղևոր դարձել:  

«Հարցվածների մեծամասնությունը (99%) գոհ է մնացել Հալիձորից Տաթև «թռիչքից»` բարձր գնահատելով ծառայության և անվտանգության մակարդակը: Մասնավորապես, 711 հարցված զբոսաշրջիկներից 673-ը հայտնել են, որ ճոպանուղու խցիկում իրենց «լիակատար անվտանգ են զգացել»,– նշեցին ընկերությունից։

«ՏաԹևեր»-ի արտասահմանցի ուղևորների մեծամասնությունը հայկական ծագում ունեն (52%): Հատկապես բարձր է հայերի տոկոսը ռուսաստանցի (85 %) և ամերիկացի (70 %) զբոսաշրջիկների շրջանում։

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը պարբերաբար հարցումներ է իրականացնում զբոսաշրջիկների շրջանում` ծառայության որակի կատարելագործման նպատակով:

«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի ռեկորդների միջազգային գրքում` որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:  

Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման և կառուցման առաջատար շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 մարդ, ճոպանուղու ուղևորների թողունակությունը ժամում կազմում է 200 մարդ: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: -0-