Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

1-ին կիսամյակում պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.2 մլրդ դրամով. վարչապետ

01.07.2025, 14:36
2025 թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի ծավալը գերազանցել է ծրագրված ցուցանիշները 6.5 միլիարդ դրամով
1-ին կիսամյակում պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.2 մլրդ դրամով. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.2 մլրդ դրամով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով»,-նշել է նա։

Նա շնորհակալություն է հայտնել աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին և այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին։