Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

2013թ. I եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների ծավալը բանկին զիջված պարտավորությունների մասով աճել է 36%-ով

30.04.2013, 20:59
2013թ. I եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների ծավալը բանկին զիջված պարտավորությունների մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 36%-ով: Իսկ 2012թ. արդյունքներով Բանկին զիջված պարտավորությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 3.7 անգամ` կազմելով շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։
2013թ. I եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների ծավալը բանկին զիջված պարտավորությունների մասով  աճել է 36%-ով
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2013թ. I եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների ծավալը բանկին զիջված պարտավորությունների մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 36%-ով: Իսկ 2012թ. արդյունքներով Բանկին զիջված պարտավորությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 3.7 անգամ` կազմելով շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` Ամերիաբանկը շարունակում է ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների գծով` առաջարկելով իր հաճախորդներին ֆակտորինգի նոր տեսակներ, մասնավորապես` արտահանման և ներմուծման միջազգային ֆակտորինգ:

Միջազգային ֆակտորինգի հիմնական առավելությունը ֆինանսավորման այլ միջոցների նկատմամբ առաջարկվող ծառայության փաթեթային լուծումն է: Այն իր մեջ ներառում է ոչ միայն մատակարարի ֆինանսավորում, այլև դեբիտորական պարտավորությունների կառավարում և վարկային ռիսկի ապահովագրություն:

«Միջազգային ֆակտորինգն ունի նաև մի շարք առավելություններ ռիսկերի հեջավորման ավանդական միջոցների  նկատմամբ, որոնք չեն լուծում մատակարարի մոտ շրջանառու միջոցների անբավարարության խնդիրը: Ֆակտորինգը թույլ է տալիս ոչ միայն ապահովագրել գնորդի կողմից չվճարման ռիսկը, այլև ստանալ ֆինանսավորում վճարման ժամկետից զգալիորեն շուտ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Բանկի անդամակցությունը խոշորագույն Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը հնարավորություն է ընձեռում ընդլայնել միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը հաճախորդների համար` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով:

Ըստ  Ամերիաբանկի Պարտավորությունների առուվաճառքի բաժնի ղեկավար Անժելա Խաչատրյանի` միջազգային ֆակտորինգի շուկան Հայաստանում զարգացման մեծ հեռանկարներ ունի, դրան մեծապես նպաստում է նաև Հայաստանի արտահանման ծավալների և միջազգային առևտրում Հայաստանի տեսակարար կշռի աճը:  

Նշելով, որ 2012թ. արդյունքներով Հայաստանի արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 7%-ով: Անդամակցությունը    FCI-ին մեզ թույլ է տալիս ֆակտորինգային ծառայությունների նորանոր հնարավորություններ ընձեռել հաճախորդներին՝ ընդլայնելով առաջարկվող ծառայությունների փաթեթը:

«Այսօր FCI-ին անդամակցում են 268 բանկեր և ֆակտորինգային կազմակերպություններ աշխարհի շուրջ 80 երկրներից, որոնք ձևավորում են միջազգային ֆակտորինգի շուկայի մոտ 80%: FCI-ը սահմանում և շրջանառության մեջ է դնում միջազգային ֆակտորինգի ստանդարտներ և համագործակցության շրջանակներում աջակցելով իր անդամներին` հնարավորություն է տալիս ունենալ մի շարք մրցակցային առավելություններ»,– ասել է Խաչատրյանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում գնալով աճում է հաճախորդների պահանջարկը ֆակտորինգային ֆինանսավորման նկատմամբ: Ֆակտորինգի առավելությունները, մասնավորապես մատակարարի ուղիղ ֆինանսավորումը, առանց գրավի ֆինանսավորումը, ֆակտորինգային գործարքի շրջանակում այս կամ այն մատակարարի և գնորդի գծով որոշման կայացման ճկուն ընթացակարգը նպաստում են այս ֆինանսավորման նկատմամբ պահանջարկի աճին:

FCI վիճակագրական տվյալների համաձայն` 2012թ.-ին ֆակտորինգային գործառնությունների ծավալը միջազգային ֆակտորինգի շուկայում աճել է  միջին հաշվով 8%-ով և կազմել շուրջ 2.8 տրիլիոն ԱՄՆ դոլար:

«Ամերիաբանկը շարունակելու է ակտիվ գործունեություն ծավալել միջազգային ֆակտորինգի ընդլայնման ուղղությամբ` առաջարկելով հաճախորդներին անհատականացված ու ոչ ստանդարտ լուծումներ: Ամերիաբանկի կողմից առաջարկվող միջազգային ֆակտորինգի ծառայություններից կարող են օգտվել տնտեսության տարբեր ճյուղերում գործող արտաքին տնտեսական գործունեություն ծավալող ընկերությունները, այդ թվում նաև մետալուրգիայի, մեքենաշինության, սննդամթերքի, էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի, սպառողական այլ ապրանքների արտադրությամբ, արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող ընկերությունները»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ամերիաբանկը միացել է FCI–ին 2013թ.–ի հունվարին։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ—0--