Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

2023 թ․–ին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1տրլն 710մլրդ դրամ

26.01.2024, 15:31
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ
2023 թ․–ին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1տրլն 710մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 միլիարդ 594 միլիոն դրամ։

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (վճարումները կազմել են 70,9 մլրդ դրամ), Grand Tobacco –ն (55,3 մլրդ դրամ), «Գազպրոմ Արմենիան» (48,6 մլրդ դրամ), Mobile Center Art–ը (46,1 մլրդ դրամ), Pretty Way–ը (33,3 մլրդ դրամ)։ մլրդ դրամ), Wildberries–ը (26,5 մլրդ դրամ), Ամերիաբանկը (25,7 մլրդ դրամ), Արդշինբանկը (24,7 մլրդ դրամ), CPS Energy Group–ը (23,7 մլրդ դրամ) և JTI Armenia–ն (22,7 մլրդ դրամ): ($1 - 402,4 դրամ)-0-