Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

2024 թ․–ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե է վճարվել ավելի քան 900.4 միլիարդ դրամ

26.07.2024, 13:35
2023թ առաջին կիսամյակի համեմատ հարկատուները վճարել են շուրջ 25.9 մլրդ դրամ ավել գումար
2024 թ․–ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե է վճարվել ավելի քան 900.4 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից 2024 թվականի առաջին կիսամյակում պետբյուջե է փոխանցվել ավելի քան 900,4 մլրդ դրամի հարկեր և մաքսային վճարներ։ Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

Հաղորդագրության համաձայն`  2023թ առաջին կիսամյակի համեմատ հարկատուները վճարել են շուրջ 25.9 մլրդ դրամ ավել գումար։

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են`

1.     Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատը՝ 64 մլրդ դրամ

2.     Mobile Center Art –ը՝ 32,3 մլրդ դրամ

3.     «Գազպրոմ Արմենիա»–ն՝ 27.6 մլրդ դրամ

4.     Grand Tobacco–ն՝ 23.6 մլրդ դրամ

5.     Pretty Way–ը՝17.7 մլրդ դրամ

6.     Ամերիաբանկը՝ 17.5 մլրդ դրամ

7.     Վիվա Արմենիան՝ 10.7 մլրդ դրամ

8.     CPS Energy Group–ը՝ 9.8 մլրդ դրամ

9.     Սոֆտ Կոնստրակտը՝ 9.3 մլրդ դրամ

10. City–ն՝ 9.2 մլրդ դրամ