Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

2026թ․–ին Հայաստանում ներդրումային միջավայրը կորոշվեն տոկոսադրույքների մակարդակը, աշխարհաքաղաքականությունն ու ռիսկերը․ փորձագետ

Այսօր, 08:34
Եթե այս միջավայրում կայունություն լինի, մենք լուրջ զարգացում կունենանք ինչպես մեր բիզնեսում, այնպես էլ ընդհանուր առմամբ Հայաստանում կլինի տնտեսական աճ, նշել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը
2026թ․–ին Հայաստանում ներդրումային միջավայրը կորոշվեն տոկոսադրույքների մակարդակը, աշխարհաքաղաքականությունն ու ռիսկերը․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2026թ․–ին Հայաստանում ներդրումային միջավայրը կորոշեն տոկոսադրույքների տեղական և գլոբալ մակարդակը, աշխարհաքաղաքականության և ռիսկերի հետ կապված հարցերը, ասել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

«Եթե այս միջավայրում կայունություն լինի, մենք լուրջ զարգացում կունենանք ինչպես մեր բիզնեսում, այնպես էլ ընդհանուր առմամբ Հայաստանում կլինի տնտեսական աճ», – նշել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Հովակիմյանը կարծում է, որ կարևոր ուղղություն է օտարերկրյա ներդրումների ներհոսքը։

«Հայաստանը, ընդհանուր առմամբ, դառնում է շատ ավելի գրավիչ օտարերկրյա ներդրողի համար։ Այս ուղղությամբ բոլորը պետք է աշխատեն։ Հայաստանն առանց օտարերկրյա կապիտալի չի զարգանա։ Պետք է հետաքրքիր պրոդուկտներ ստեղծել, զարգացնել գրավիչ ներերկրային հնարավորություններ, որպեսզի օտարերկրյա ներդրողները ցանկանան ներդրումներ կատարել Հայաստանում, և այդ ներդրումային միջավայրը պետք է ստեղծել երկրում։ Միտումը դրական է այս ուղղությամբ», – ընդգծել է նա։

Միաժամանակ, փորձագետի խոսքով, դեռ կան շատ խնդիրներ։

«Կուզենայինք որ սփյուռքը Հայաստանում գտնի կապիտալի ներդրման գործիքներ, որպեսզի դա լինի ոչ միայն բարեգործություն։ Պետք է նրանց առաջարկել ներդրումային նախագծեր, այդ թվում՝ կապված սոցիալական բեռի հետ, թեկուզ ավելի ցածր եկամտաբերությամբ։ Դա թույլ կտա շատ ավելի շատ գումար ներգրավել, քան հիմա ենք ներգրավում», – ասել է նա։

Նշելով, որ Հայաստանի զարգացումը հնարավոր է միայն դեպի թվայնացում՝ Freedom Broker Armenia–ի տնօրենը հայտարարել է, որ պետք է ընկերությունների ենթակառուցվածքները հարմարեցնել թվային ակտիվներին։

«Միտումը կա, բայց մենք անցել ենք ճանապարհի ընդամենը 10%-ը։ Մենք չենք կարող գործել և մրցունակ լինել աշխարհում, եթե գործում ենք 90-ականների կանոններով»,– նշել է Հովակիմյանը։

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։