Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

500 հազար դրամի տուգանք՝ «խաղատուն», «բուքմեյքեր» և մի շարք այլ բառերի օգտագործման համար․ ՊԵԿ–ը զգուշացնում է

23.09.2026, 16:59
«Խաղատուն», «ինտերնետ շահումով խաղ» և այլ անվանումների օգտագործումը կսահմանափակվի
500 հազար դրամի տուգանք՝ «խաղատուն», «բուքմեյքեր» և մի շարք այլ բառերի օգտագործման համար․ ՊԵԿ–ը զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ արգելվում է կազմակերպության անվանման կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ օգտագործել որոշակի բառեր, հայտնում եմ ՊԵԿ-ից։

Մասնավորապես արգելվելու է օգտագործել «շահումով խաղ» (այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ»), «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» (այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր») բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները։

Նշված սահմանափակումը վերաբերում է այն անձանց, որոնք չունեն օրենքով սահմանված համապատասխան խաղային գործունեության լիցենզիա։

Հաշվի առնելով նոր իրավակարգավորումը՝ ՊԵԿ-ը հորդորում է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների և դրանց ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումից և խուսափել օրենքով սահմանված խախտման յուրաքանչյուր դեպքի համար 500 հազար ՀՀ դրամի չափով տուգանքից։