Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

5G վարկեր Ակբա բանկից

08.12.2021, 20:15
Այսուհետև բանկի acba digital հարթակի օգտատերերը ցանկացած վայրից հնարավորություն կունենան 24/7 ռեժիմով դիմել և ստանալ մինչև 5 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկ վայրկյանների ընթացքում
5G վարկեր Ակբա բանկից

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկն իր acba digital հարթակի միջոցով մեկնարկել է 5G վարկերի տրամադրումը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը: 

Այսուհետև բանկի acba digital հարթակի օգտատերերը ցանկացած վայրից հնարավորություն կունենան 24/7 ռեժիմով դիմել և ստանալ մինչև 5 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկ վայրկյանների ընթացքում: 

Ակբա բանկի 5G վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով՝

·  Նվազագույն գումար՝ 50 հազար դրամ,

·  Առավելագույն գումար՝ 5 միլիոն դրամ,

·  Մինչև 5 տարի մարման ժամկետ,

·  Վարկերը տրամադրվում են առանց երաշխավորության,

·  Առանց ամսական սպասարկման վճարի,

Բանկի 5G վարկի տրամադրման բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

5G վարկերի համար կարող են դիմել ոչ միայն acba digital-ի գործող օգտատերերը, այլ նաև նրանք, ովքեր կներբեռնեն հավելվածը: 

Հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-