Рейтинг@Mail.ru
USD
361.45
EUR
405.11
RUB
4.3742
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ որոշել է մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը չսահմանել տույժ և տուգանք վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում

16.03.2020, 16:00
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ որոշել է մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը  չսահմանել տույժ և տուգանք վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ որոշել է մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը  չսահմանել տույժ և տուգանք վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. Հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ որոշում է կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների նկատմամբ: Պարտավորությունները չեն համարվի ժամկետանց, հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը:

Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։ 

«Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին բանկը կցուցաբերի անհատական մոտեցում՝ աջակցելով նրանց մոտ առաջացած խնդիրների լուծմանը: Բանկի աշխատակիցները կապ կհաստատեն գործընկերների հետ՝ ողջամիտ լուծումներ տրամադրելու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այն հաճախորդները, ովքեր ցանկանում են իրենց վարկային պարտավորությունները կատարել պայմանագրով սահմանված ժամկետում, հորդորում ենք օգտվել`

-   Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից,

-   ACBA Mobile հավելվածի ծառայություններից,

-  Կարող եք օգտվել նաև մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram և idram վճարային տերմինալներից:

Բանկի բոլոր մասնաճյուղերը գործում են հատուկ ռեժիմով  (բացառությամբ «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի, որոնք ս.թ. մարտի 16-ից ժամանակավորապես չեն գործի):

Խնդրում ենք բանկի մասնաճյուղեր մոտենալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այն բոլոր դեպքերում, երբ, այնուամենայնիվ Ձեզ գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել բանկի մասնաճյուղ, կրկին խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները՝

-  Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը բանկի մասնաճյուղերում առկա հատուկ միջոցներով,

-  Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ,

-  Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն,

-  Հնարավորության դեպքում խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց:

   ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը պատասխանատու և հոգատար մոտեցում է դրսևորում ինչպես իր հաճախորդների ու աշխատակիցների, այնպես էլ ֆինանսական համակարգի և մեր պետության անվտանգության ու կայունության հանդեպ։ 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին: 

Եղե՛ք առողջ և ապահով: ​ 

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–