Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում (ՎԻԴԵՈ)

22.05.2024, 21:54
Ակբա բանկը միացել է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսական ծրագրին»․ ՎԻԴԵՈ
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը միացել է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսական ծրագրին», հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Այս համագործակցությամբ Ակբա բանկը հնարավորություն կտա Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին ներմուծում կատարելու նպատակով օգտվել բանկի առևտրի ֆինանսավորման գործիքներից՝ միաժամանակ զարգացնելով սեփական բիզնեսը համաշխարհային՝ հատկապես եվրոպական և ասիական շուկաներում։ 

«Մենք ուրախ ենք, որ Ակբա բանկը այսօր միանում է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրին»: Այս համագործակցությամբ մենք կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար»,-նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ 

«Մենք ոգևորված ենք Ակբա բանկի հետ համագործակցությամբ: Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընգծում է մեր նվիրվածությունն ու ջանքերը համաշխարհային առևտրի և տնտեսության աճի ուղղությամբ։ Սա անչափ կարևոր է Հայաստանում ՓՄՁ-ների տնտեսական աճն ու կայունությունը ապահովելու համար»,- նշել է Ասիական զարգացման բանկի Մասնավոր հատվածի գործառնությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սյուզան Գաբուրին։ 

«Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է։ Լինելով երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը և կարևորելով ՓՄՁ-ների վարկավորումը Ակբա բանկը մշտապես աջակցել է կայուն, նորարար և մրցունակ տնտեսության կառուցմանը»,-նշել է Ասիական զարգացման բանկի Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրի տնօրեն Սթիվեն Բեքը: 

Ասիական Զարգացման բանկը հիմնադրվել է 1966 թվականին։ Հիմնադրման օրվանից հավատարիմ եղել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճմանն ու կայուն զարգացմանը՝ մշտապես շարունակելով ծայրահեղ աղքատությունը վերացնելու իր ջանքերը։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։