Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Ակբա․ նոր բրենդ՝ ոգեշնչված ու ոգեշնչող (ՎԻԴԵՈ)

11.03.2021, 20:11
Բանկը վերաբրենդավորվել է, այսուհետև պարզապես Ակբա` կարճ, պարզ և հարազատ. ՎԻԴԵՈ
Ակբա․ նոր բրենդ՝ ոգեշնչված ու ոգեշնչող (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./ԱՌԿԱ/. Երիտասարդ, ժամանակակից, ինովացիոն, ոգեշնչված և ոգեշնչող, այսպիսին է նոր Ակբա–ն` նոր էջից և նոր շնչով, բայց լավագույն արժեքների ու ավանդույթների պահպանմամբ։ Բանկը վերաբրենդավորվել է, այսուհետև պարզապես Ակբա` կարճ, պարզ և հարազատ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նոր բրենդը խորհրդանշում է բանկի պատմությունն ու ապագան։ Նոր տարբերանշանը խորհրդանշում է բանկի պարույրաձև զարգացումը, տարիների պատմությունը և աճը` դեպի նոր բարձունքներ։ Նոր կարգախոսի հիմքում ոգեշնչումն է, ինչը ևս բանկի պատմության հիմքում է։

Բանկը ստեղծվել է ոգեշնչմամբ, և իր 25 տարիների ընթացքում, չնայած դժվարություններին, իրականացրել է անհնարին թվացող երազանքներ` ոգեշնչմամբ ու մեկ համոզմամբ, որ ամեն բան լավ է լինելու։ Փոխվել է բանկի բրենդը, բայց արժեքներն անփոփոխ են։ Արժեքներ, որոնց հիմքում մարդն է, փոխօգնությունն ու հոգատարությունը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ–ի կողմից։–0–