Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Ամերիաբանկը ներկայացնում է «Վայելեք Ձեր հանգիստը» ամառային նոր արշավը

27.06.2014, 18:51
Ամերիաբանկը ներկայացնում է «Վայելեք Ձեր հանգիստը» ամառային նոր արշավը` անհատական պահատուփերի վարձակալության հատուկ պայմաններով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Ամերիաբանկը ներկայացնում է «Վայելեք Ձեր հանգիստը» ամառային նոր արշավը
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ներկայացնում է «Վայելեք Ձեր հանգիստը» ամառային նոր արշավը` անհատական պահատուփերի վարձակալության հատուկ պայմաններով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ամերիաբանկի հաճախորդները մինչև օգոստոսի 30-ը նոր պահատուփ ձեռք բերելու դեպքում կօգտվեն արտոնյալ պայմաններով ծառայությունների փաթեթից. ինքնաթիռի տոմսը ներկայացնելու դեպքում պահատուփերի վարձակալման սակագինը յուրաքանչյուր 100 կմ տարածության համար կզեղչվի 1%-ի չափով, կտրամադրվի MasterCard Platinum/Visa Platinum կամ MasterCard Gold/Visa Gold, MasterCard Standard/Visa Classic, Cirrus Maestro/Visa Electron, ArCa Classic քարտ (առանց քարտային փաթեթի)` առաջին տարվա սպասարկման համար վճարը զեղչելով յուրաքանչյուր 100 կմ տարածության համար 1%-ի չափով, անվճար կտրամադրվի ինտերնետ-բանկինգ ծառայություն, անվճար կտրամադրվի նաև անձնական բանկային հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկանք` դեսպանատուն ներկայացնելու նպատակով:

Նշենք, որ Ամերիաբանկն առաջարկում է փոքր, միջին, մեծ և շատ մեծ չափերի անհատական պահատուփեր, որոնք տեղակայված են Բանկի «Սայաթ-Նովա» և «Ստեփանակերտ» մասնաճյուղերի հատուկ սարքավորված և հարմարավետ սրահներում:

Ամառային հանգստի մեկնողների համար հատուկ մշակված այս փաթեթը Բանկի հաճախորդներին հնարավորություն կտա ապահով մեկնել հանգստի, ինչպես նաև կապահովի հարմարավետ պայմաններ աշխարհի ցանկացած վայրում բանկային հաշիվների կառավարման, քարտով գնումների կատարման և գումարների կանխիկացման համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: -0-