Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Ամերիաբանկն ամփոփել է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղի արդյունքները

17.12.2019, 21:45
Ծառայությունը թույլ է տաիս ժամանակ խնայել, ստանալ անվճար ծառայություններ ցանկացած ժամանակ և շաբաթվա ցանկացած օր
Ամերիաբանկն ամփոփել է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն ամփոփել է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղի  արդյունքները: Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկն անցկացրեց «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավը, որի շրջանակում հաճախորդները կարող էին բացել «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և մասնակցել IPhone X հեռախոսի վիճակախաղին: Ակցիային մասնակցել է մոտ 2 հազ. մարդ, իսկ ծառայությունից օգտվել է մի քանի հազար հաճախորդ:

Ինչպես նշեց Ամերիաբանկի թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը, ակցիայի նպատակն է խրախուզել, որպեսզի հաճախորդներն անցնեն հեռահար գրանցում և բացեն «Սմարթ» հաշիվ:

Մասնակիցներին նաև հնարավորություն է տրվել ստանալ MasterCard Gold վճարային քարտ առանց սպասարկման վճարի և ինտերնետ բանկինգի համակարգ:

«Ծառայությունը թույլ է տաիս ժամանակ խնայել, ստանալ անվճար ծառայություններ ցանկացած ժամանակ և շաբաթվա ցանկացած օր: Ընդ որում, համակարգում գրանցվելու համար բանկ այցելելու կարիք չկա, դա ևս կարելի է կատարել հեռահար», – ասաց Դավթյանը:

Նա նաև նշեց, որ բանկը մշտապես ընդլայնում է հեռահար ծառայությունների շրջանակը: Օրինակ, այս տարի բանկը մեկնարկել է օնլայն վարկավորում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, իսկ հաջորդ տարի պատրաստվում է զարգացնել տարբեր օնլայն հարթակներ, ինչը թույլ կտա հաճախորդներին ստանալ հասանելիություն տարբեր վարկային պրոդուկտների նկատմամբ:

Վիճակախաղի շրջանակում հեռահար համակարգի նոր բաժանորդներին SMS հաղորդագրության միջոցով տրամադրվել են համարներ, որոնցից վիճակահանությaն միջոցով ընտրվել է հաղթողը, որը թաքնված էր «0818» համարի ներքո։ Բացի այդ, Ամերիաբանկը նաև որոշել է անակնկալներ մատուցել երեք նոր հաճախորդներին, որոնք մասնակցել են ակցիային, բայց չեն շահել և որոնք այսօր նշում են իրենց ծննդյան օրը։

«Սմարթ» հաշիվը թույլ է տալիս Հայաստանի ցանկացած ռեզիդենտի բացել հաշիվ առանց բանկ այցելելու` հեռահար, ընդամենը լուսանկարելով սեփական անձնագիրն ու անելով սելֆի, ինչից հետո հատուկ ծրագիրը կատարում է նույնականացու մ և համեմատում է ստացված տվյալները։ Հաճախորդը նաև պետք է մուտքագրի մի քանի անձնական տվյալ, այդ թվում` կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե,  ինչից հետո նա կստանա հատուկ ծածկագիր հաշվին միանալու համար։ Ծառայության շրջանակում չայցելելով բանկ` կարելի  է բացել հաշիվ և կատարել անհրաժեշտ գործառնություններ, ինչպես նաև օգտվել բանկային ծառայություններից։ Միաժամանակ տվյալների պաշտպանության նպատակով նույնականացման համար ամեն անգամ հարկավոր է անել սելֆի և լուսանկարել անձնագիրը, ինչից հետո հաճախորդի հեռախոսին է ուղարկվում հատուկ ծածկագիր` համակարգ մուտք գործելու համար։

Հաղթող հաճախորդի համարը կհրապարակվի բանկի պաշտոնական կայքում և Facebook–յան էջում։ Հաղթողի հետ կապ կհաստատվի բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):–0–