Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Ամերիաբանկը ճանաչվել է լավագույն ՓՄՁ օնլայն բանկինգ առաջարկող բանկը Հայաստանում

03.10.2019, 15:06
Ամերիաբանկը ճանաչվել է լավագույն ՓՄՁ օնլայն բանկինգ առաջարկող բանկը Հայաստանում։
Ամերիաբանկը ճանաչվել է լավագույն ՓՄՁ օնլայն բանկինգ առաջարկող բանկը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ճանաչվել է լավագույն ՓՄՁ օնլայն բանկինգ առաջարկող բանկը Հայաստանում, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։ 

SME Banking Club-ը հրապարակել է Փոքր և միջին ձեռնարկությունների համար ԹՈՓ-20 լավագույն ինտերնետ-բանկերի վարկանշային աղյուսակը: 

Այս վարկանիշը շնորհելիս դիտարկվել է ԱՊՀ և Կովկասի ավելի քան 150 բանկ, որոնք առանձնակի ուշադրության են արժանացնում ՓՄՁ ոլորտը: 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–