Ամերիաբանկը կառավարության ծրագրերով տրամադրել է 40մլրդ դրամի 600 վարկ
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը բավականին ակտիվ աշխատում է կառավարության կողմից սուբսիդավորված վարկերի տրամադրման գծով, ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
«Երկու նախագծերով, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակում սուբսիդավորման ծրագիրն ու ինտենսիվ այգիների ստեղծման սուբսիդավորման ծրագիրը, տրամադրվել է 40մլրդ դրամի 600 վարկ», – ասաց նա հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ։
ՀՀ իշխանություններն ընդհանուր առմամբ հաստատել են կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքների հաղթահարման 25 ծրագիր։ Դրանց մի մասը վերաբերում է բիզնեսի տնտեսական աջակցությանը (գյուղատնտեսություն, տուրիզմ, ՓՄՁ, միկրոբիզնես, ՏՏ և այլ ոլորտներ), մյուսներն ուղղված են բնակչության տարբեր խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությանը, ևս մեկ ծրագիր բնապահպանական է։ Որոշ ծրագրեր արդեն ավարտվել են, մի քանիսը դեռ շարունակվում են, կառավարությունը քննարկում է աջակցության նոր հնարավորություններ և ընդունում է արդեն երկարաժամկետ զարգացման ծրագրեր։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: (1 դոլարը` 477,79 դրամ)–0–