Ամերիաբանկը կարող է ամեն ամիս մինչև 80 մլն դոլարի վարկեր տրամադրել, սակայն Հայաստանի տնտեսությունը դրան պատրաստ չէ
30.04.2014,
18:37
Ամերիաբանկը կարող է ամեն ամիս մինչև 80 մլն դոլարի վարկեր տրամադրել, սակայն Հայաստանի տնտեսությունը դրան պատրաստ չէ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը կարող է ամեն ամիս մինչև 80 մլն դոլարի վարկեր տրամադրել, սակայն Հայաստանի տնտեսությունը դրան պատրաստ չէ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։
«Մեր ընթացիկ լիկվիդայնությունը կազմում է ավելի քան 80 մլն դոլար, ինչը մեզ թույլ է տալիս մեկ ամսվա ընթացքում 30–ից 80 միլիոն դոլարի վարկեր տրամադրել, սակայն դժվար է նմանատիպ միջոցներ ներդնել Հայաստանի տնտեսությունում. տնտեսությունը չի հանդուրժի դա, և այդպիսի խնդիր ունեն բազմաթիվ բանկեր»,– ասաց Թառումյանը։
Նա նշեց, որ հայկական շուկայում վարկավորման հետ կապված լուրջ խնդիրներ չկան, բանկային համակարգն ակտիվ վարկավորում է, և հայկական բանկերը լիկվիդայնության խնդիրներ չունեն։
Ըստ նրա, այսօրվա դրությամբ խնդիրը ոչ այնքան բանկերում վարկային միջոցների առկայությունն է, որքան լավ վարկառուների որոնումը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային համալիր լուծումների տեսքով։ Սա Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թվականից տրամադրում է բանկային նորարարական ծառայությունների լայն շրջանակ։ ($1 – 413,10 դրամ) –0—