Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Ամերիաբանկը մեկնարկում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավը

04.11.2019, 17:21
Ամերիաբանկն ընձեռում է IPhone X սմարթֆոն շահելու հնարավորություն «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս»  գովազդային վիճակախաղի արդյունքում։
Ամերիաբանկը մեկնարկում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավը

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը սիրով մեկնարկում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավը: Արշավի շրջանակում այն հաճախորդները, ովքեր ս.թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 3-ը  ներառյալ կբացեն «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և կմասնակցեն գովազդային վիճակախաղին, կստանան հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում «Սմարթ» հաշիվ բացած բոլոր հաճախորդներին մինչև դեկտեմբերի 10-ը SMS հաղորդագրությամբ կուղարկվի հերթական համար, և ս.թ. դեկտեմբերի 11-ին կայանալիք վիճակահանության արդյունքում կընտրվի երջանիկ հաղթողը:

Հաղթող մասնակցի հերթական համարը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, հաղթող հաճախորդի հետ կապ կհաստատվի Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով:

Գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդները կստանան MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ:

Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` այստեղ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: 2018թ.–ի արդյունքում Ամերիաբանկը Հայաստանի բանկային հատվածի առաջատարն է բոլոր հիմնական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, մաքուր եկամուտ և կապիտալ)։–0–