Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Ամերիաբանկը ներկայացնում է էլեկտրոնային ստորագրության հնարավորություն ֆիզիկական անձ հաճախորդների համար

20.12.2019, 17:37
Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներկայացնում է էլեկտրոնային ստորագրության հնարավորություն ֆիզիկական անձ հաճախորդների համար
Ամերիաբանկը ներկայացնում է էլեկտրոնային ստորագրության հնարավորություն ֆիզիկական անձ հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներկայացնում է էլեկտրոնային ստորագրության հնարավորություն ֆիզիկական անձ հաճախորդների համար, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: 

Սա ևս մի կարևոր քայլ է Բանկի ծառայությունների թվայնացման գործընթացում, որն էապես կնպաստի հաճախորդների սպասարկման ժամանակի կրճատմանը մի շարք ծառայությունների մասով, ինչպես նաև կնպաստի թղթի օգտագործման ծավալների զգալի կրճատմանը: 

Էլեկտրոնային ստորագրության հնարավորությունն առայժմ տարածվում է ֆիզիկական անձ հաճախորդների հաշվի բացման և սպասարկման, քարտի թողարկման, տրամադրման  և սպասարկման, լիազորագրերի ձևակերպման և չեղյալացման, օնլայն բանկինգ, մոբայլ բանկինգ և հեռախոսային բանկինգ  համակարգերի հայտի ընդունման, ակտիվացման, փոփոխության կամ դադարեցման գործարքներին առնչվող բոլոր փաստաթղթերի վրա:    

էլեկտրոնային ստորագրության հնարավորությունը  գործարկվել  է «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հետ Ամերիաբանկի ունեցած համագործակցության շրջանակում: 

Ներկայացված հնարավորությունից հաճախորդներն առայժմ կարող են օգտվել միայն Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղում սպասարկվելիս: 

Այս հնարավորությունն  աստիճանաբար հասանելի կլինի Ամերիաբանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես նաև կընդլայնվեն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվող գործարքների տեսակները:       

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել www.ameriabank.am:

«ԱյՅունեթվորքս» ՍՊԸ-ն հիմնադրվել է Հայաստանում և 2008 թ.-ից առաջարկում է  համակարգչային սարքավորումների մատակարարման և ծրագրային ապահովումների մշակման համալիր լուծումներ` օժանդակելով մասնավոր և պետական կառույցներին՝ զարգացնելու իրենց գործունեությունը և ապահովելու բարձր կատարողականություն:

Լինելով առաջատար պետական ծրագրերի ավտոմատացման հարթակում՝ ընկերությունը մշակում է լուծումներ նաև մասնավոր սեկտորի համար։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել www.iunetworks.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–