Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ-ների համար (ՎԻԴԵՈ)

08.06.2021, 22:06
Արդեն 7 տարի Ակբա բանկն իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ՝ մասնակիցներին տրամադրելով ոչ միայն բիզնեսի կառավարման և զարգացման համար անհրաժեշտ գիտելիքներ, այլ նաև՝ իր փորձը.ՎԻԴԵՈ
Անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ-ների համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. Ինչպե՞ս հաջողել բիզնեսում, ճիշտ կառավարել ու վերահսկել ծախսերը: Արդեն 7 տարի Ակբա բանկն իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ՝ մասնակիցներին տրամադրելով ոչ միայն բիզնեսի կառավարման և զարգացման համար անհրաժեշտ գիտելիքներ, այլ նաև՝ իր փորձը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը: 

«Հիմնական նպատակը մեր գործընկերներին փորձի տրամադրումն է, նաև՝ միջազգային։ Մենք մեզ դիտարկում ենք ոչ միայն ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն, այլ նաև լավ գործընկեր, որը պատրաստ է կիսվել իր գործընկերների հետ: Եթե հաճախորդը կարողանա արժեք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, դրանից շահում է տնտեսությունը, շահում ենք բոլորս: Մենք տարիներ շարունակ ներդրում ենք անում նման լուրջ ոլորտում ու գոհ ենք»,-նշում է Բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը: 

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է, որ անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպում փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ աջակցելով տեղական բիզնեսի զարգացմանը: 

Մանրամասն՝ տեսանյութում:–0–