Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Արդշինբանկը զգուշացնում է խարդախության դեպքերի մասին

04.05.2023, 18:25
Արդշինբանկի մամլո ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ դիմել է հաճախորդներին, որում զգուշացնում է համացանցում կեղծ բանկային էջերով խարդախության դեպքերի աճի մասին
Արդշինբանկը զգուշացնում է խարդախության դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Արդշինբանկի մամլո ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ դիմել է հաճախորդներին, որում զգուշացնում է համացանցում կեղծ բանկային էջերով խարդախության դեպքերի աճի մասին, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ֆինանսական զեղծարարությունների դեպքերը շարունակում են աճել, և համացանցում հայտնվել են կեղծ էջեր, որոնք հանդես են գալիս Արդշինբանկի և աշխատակիցների անունից, օգտագործում Բանկի տարբերանշանը և գույները, առաջարկում ներդրումներ կատարել և շահույթ ստանալ: Արդշինբանկն այդ առաջարկներին որևէ առընչություն չունի: Մենք հոգալով ձեր անվտանգության մասին, հորդորում ենք ուշադիր լինել և հետևել ֆինանսական անվտանգության այս մի քանի կարևոր կանոններին.

  • Մի՛ գրանցվեք կասկածելի կայքերում և հարթակներում
  • Մի՛ լրացրեք տարբեր հարցաշարեր նման հարթակներում
  • Մի՛ տրամադրեք անձնական, բանկային տվյալներ:

Խնդրում ենք հետևել Բանկի միայն պաշտոնական հարթակներում հրապարակվող նյութերին:»,- ասվում է մամլո ծառայության հյատարարության մեջ:

Արդշինբանկի պաշտոնական էջերն են՝

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։-0-