Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Արտոնյալ պայմաններ` Ամերիաբանկի ինտերնետ/մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար

13.03.2020, 19:10
Ամերիաբանկը, շարունակելով հոգ տանել իր հաճախորդների անվտանգության մասին` ևս մեկ անգամ շեշտադրում է հեռակառավարման համակարգերից օգտվելու անհրաժեշտությունը և հայտարարում է արտոնյալ պայմաններ
Արտոնյալ պայմաններ` Ամերիաբանկի ինտերնետ/մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը, շարունակելով հոգ տանել իր հաճախորդների անվտանգության մասին` ևս մեկ անգամ շեշտադրում է հեռակառավարման համակարգերից օգտվելու անհրաժեշտությունը և հայտարարում է արտոնյալ պայմաններ Բանկի Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Ս.թ. մարտի 13-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերից կարող եք օգտվել արտոնյալ պայմաններով.

  • Ֆիզիկական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի ակտիվացումը կլինի անվճար,
  • Իրավաբանական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի առաջին մեկ տարվա սպասարկումը կլինի անվճար:

Ծառայության տրամադրման պայմանագրի մեկ տարին լրանալուց հետո կիրառվելու է Բանկում այդ պահին գործող սպասարկման վճարը:  

Մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ հղումով` Օնլայն բանկինգՄոբայլ բանկինգ կամ զանգահարել +374 10 561111: 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–