Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ԲՐԻՔՍ–ի նոր ներդրումային հարթակն անհրաժեշտ է արագ զարգացող շուկաներում անվտանգ ներդրումներ կատարելու համար․ Պուտին

25.10.2024, 11:12
ԲՐԻՔՍ-ի նոր ներդրումային հարթակն անհրաժեշտ է, որպեսզի երկրները հնարավորություն ունենան հուսալի և անվտանգ ներդրումներ կատարել արագ զարգացող շուկաներում
ԲՐԻՔՍ–ի նոր ներդրումային հարթակն անհրաժեշտ է արագ զարգացող շուկաներում անվտանգ ներդրումներ կատարելու համար․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԲՐԻՔՍ-ի նոր ներդրումային հարթակն անհրաժեշտ է, որպեսզի երկրները հնարավորություն ունենան հուսալի և անվտանգ ներդրումներ կատարել արագ զարգացող շուկաներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻՔՍ–ի ավարտին կազմակերպված ասուլիսի ժամանակ։

«Ինչ վերաբերում է ներդրումային գործընթացին, ապա այն շատ կարևոր է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը և մյուս երկրների համար՝ Չինաստան, Հնդկաստան։ Շատ կարևոր է հնարավորություն ունենալ հուսալի և անվտանգ ներդրումներ կատարել արագ զարգացող շուկաներում, դա չափազանց կարևոր է։ Սրանում է կայանում այս նոր ներդրումային հարթակի ստեղծմանն ուղղված մեր առաջարկը», – Պուտինի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը։

Պուտինը նաև հիշեցրել է, որ ԲՐԻՔՍ–ի Զարգացման նոր բանկը «դեռևս մեծ չէ», բայց արդեն ֆինանսավորել է շուրջ 32–33մլրդ դոլարի 100 նախագիծ։