Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Կոնվերս Բանկ. Cashback և անվճար Ուսանողական քարտեր՝ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ

20.08.2021, 18:18
Գիտելիքի և դպրության օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական ակցիայով՝ էլ ավելի ընդլայնելով դրա պոտենցիալ շահառուների ցանկն ու հնարավորությունները
Կոնվերս Բանկ. Cashback և անվճար Ուսանողական քարտեր՝ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Գիտելիքի և դպրության օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական ակցիայով՝ էլ ավելի ընդլայնելով դրա պոտենցիալ շահառուների ցանկն ու հնարավորությունները, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, ակցիայի շրջանակում՝ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 5-ը, Բանկն իր քարտապաններին կտրամադրի 20%  գումարի հետվերադարձ` Cashback, գործընկեր վաճառասրահ/ներում իր ՊՈՍ և/կամ E-Pos-երի տերմինալներով անկանխիկ գնումների համար: Գործընկերների ցանկում ներառված են խանութ-վաճառասրահներ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:

Իսկ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը  Բանկի հետ համագործակցող ԲՈՒՀ-երի ուսանողները կարող են ստանալ Կոնվերս Բանկի VISA կամ MasterCard ուսանողական քարտեր՝ անվճար քարտի գործողության ողջ ընթացքի համար:

Ակցիայի մանրամասները, գործընկերների ու ԲՈՒՀ-երի ցանկը՝ հետևյալ հղմամբ։ 

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:-0-