Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Էկոնոմիկայի նախարարություն․ Լարսը բաց է արագ փչացող գյուղատնտեսական

04.12.2023, 17:41
Դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար
Էկոնոմիկայի նախարարություն․ Լարսը բաց է արագ փչացող գյուղատնտեսական
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։

«Միաժամանակ, հայտնում ենք, որ ներկայումս երկկողմ աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում բուսասանիտարական ոլորտում իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ առաջացած խնդիրների հրատապ կարգով լուծման նպատակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Վերջին օրերին հարյուրավոր հայկական բեռնատարներ՝ գյուղմթերքով, ծաղիկներով, ձկներով և այլն, Վերին Լարսի անցակետում կանգնած էին։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմը խստացրել է բեռների ստուգման կանոնները՝ պատճառաբանելով բուսասանիտարական չափանիշներին չհամապատասխանելը։ Մինչդեռ լրատվամիջոցներն այս արգելքի մեջ քաղաքական դրդապատճառ են տեսնում՝ կապված այն բանի հետ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 22-23-ը Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Նոյեմբերի 29-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց Հայաստանից բուսական ծագման արտադրանքի մատակարարման խախտումների ավելացման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունից մատակարարվող պտուղ-բանջարեղենային մթերքում արձանագրվել է կարանտին վնասատուների հայտնաբերման 72 դեպք։ Նշվում է, որ սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման և մաքսազերծման կանոնները չեն փոխվել։–0–