Երբ իրազեկված ես, պաշտպանված ես. Idram-ն ու IDBank–ը պարզաբանում են զեղծարարության հետ կապված ռիսկերը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում նախորդ տարվա դեկտեբերից սկսած ակտիվացել են զեղծարարության դեպքերը, երբ անհայտ անձիք, տիրանալով քաղաքացիների գաղտնի անձնական տվյալներին, հափշտակում են նրանց քարտի գումարը կամ նրանց անունով վարկ են ձևակերպում։
Նպատակ ունենալով կանխել հնարավոր ռիսկերը` Idram-ն ու IDBank-ը համատեղ թվային հարթակի տեղեկատվական անվտանգության վերաբերյալ հիմնական մտահոգություններ ներկայացնող առանցքային հարցերի շուրջ կազմակերպել էին իրազեկման առցանց ասուլիս՝ պատասխանելով ինչպես հաճախորդների, այնպես էլ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին: Երբ իրազեկ ես՝ պաշտպանված ես:
Եվ ուրեմն որո՞նք են տեղեկատվական անվտանգության տարրական կանոնները և ինչպիսի՞ սխեմաներ են գործադրում զեղծարարները մարդկանց մոլորեցնելու համար։
Մանրամասները` տեսանյութում։–0–