Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+19

«ՖԼԵՇ» ՍՊԸ–ն տուգանվել է շուրջ 37մլն դրամով

29.01.2025, 14:34
37 միլիոն ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և ՀՀ մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ
«ՖԼԵՇ» ՍՊԸ–ն տուգանվել է շուրջ 37մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 37 միլիոն  796 993 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և ՀՀ մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ, հայտնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Կազմակերպությունում արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։