Fly Arna–ն դադարեցրել է թռիչքները
30.01.2024,
10:57
Ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/ԱՌԿԱ/․ Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները՝ պայմանավորված ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղված ավիաընկերության պաշտոնական կայքում:
«Ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով:
Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,-ասվում է տեքստում:
Ավիաընկերությունն առաջակում է հետևել իրենց պաշտոնական էջերին թարմացումների համար:
Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրող է, որը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկությունն է: Բազավորված լինելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետևում է Air Arabia ընկերության բյուջետային հաջող բիզնես մոդելին և առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն և ցածր գնի դիմաց արժեքավոր օդային փոխադրումներ։-0-