Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ՀՀ կառավարությունը 37մլն դոլար կներդնի Գյումրիում «Չոր նավահանգսի» ստեղծման նախագծում

17.01.2024, 11:37
Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Ներդրումային կոմիտեի նիստում քննարկվել է Գյումրիում «Չոր նավահանգստի» ստեղծման նախագիծը
ՀՀ կառավարությունը 37մլն դոլար կներդնի Գյումրիում «Չոր նավահանգսի» ստեղծման նախագծում
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Ներդրումային կոմիտեի նիստում քննարկվել է Գյումրիում «Չոր նավահանգստի» ստեղծման նախագիծը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախագծի իրագործման արդյունքում Գյումրիում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, տրասնպորտային հանգույց, որն օդային, ցամաքային և երկաթուղային կապով կապված կլինի մոտակա նավահանգիստների և խոշոր տրանսպորտային երակների հետ:

Քերոբյանը նշել է, որ , ծրագիրը տնտեսական մեծ արդյունք կլինի ոչ միայն Շիրակի մարզի, այլև ամբողջ Հայաստանի համար: Էկոնոմիկայի նախարարը նաև հավելել է, որ ծրագիրն ինտեգրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ»-ի հյուսիս-արևմտյան հանգույցը, որն իրագործման պարագայում արդեն կապահովի Հայաստանի կապվածությունը նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ:

Քերոբյանի ներկայացմամբ, Կառավարությունն ունի ներդրման իր հատվածը, որը կազմում է 37 մլն դոլար, բայց նաև ներգրավվելու են խոշոր օտարերկրյա ներդրողներ, ովքեր պետք է լինեն չոր նավահանգստի օպերատորները և որոնց ներդրումների ծավալներն էապես ավելի մեծ կլինեն:

«Նաև պետք է ներգրավենք արդյունաբերական ընկերությունների, որոնք արդեն արդյունաբերական պարկում կստեղծեն իրենց հզորությունները: Ծրագրի իրականացումը նախատեսվում է 5-7 տարվա ընթացքում»,- հավելել է Էկոնոմիկայի նախարարը:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Շիրակի մարզում «Չոր նավահանգիստ» ծրագրի ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 350 մլն դոլար։ Շինարարությունը կարող է սկսվել 2024 թվականի երկրորդ կեսին։

Գյումրիի «Չոր նավահանգստի» մասին

Կառավարության նախագծի համաձայն՝ «Չոր նավահանգիստը» կդառնա բազմաֆունկցիոնալ և մուլտիմոդալ հանգույց՝ մաքսային գործընթացների համախմբման կարիք ունեցող տարածաշրջանային և միջազգային ընկերությունների սպասարկման համար։ Այս ամենի արդյունքում Շիրակի մարզը կվերածվի արդյունաբերական գոտու:

«Չոր նավահանգիստը» կապի մեջ է լինելու թե՛ «Շիրակ» միջազգային օդանավակայանի, թե՛ երկաթուղու, թե՛ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետ։ Այն կներառի ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունեցող օդանավակայան, բաշխիչ կենտրոններ (հաբեր), փոքր և միջին ձեռնարկություններ, թեթև արդյունաբերության օբյեկտներ, արտադրական բազաներ, հոսքագծեր և պարենային միջազգային շուկա։-0-