Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՀՀ–ն իրանական ընկերությանը 2մլրդ դրամի վարկ է տրամադրել բարձրավոլտ էլեկտրագծերի կառուցումն ավարտելու համար

22.11.2024, 14:25
Նախագծի ընդհանուր արժեքը 106,8մլն եվրո է
ՀՀ–ն իրանական ընկերությանը 2մլրդ դրամի վարկ է տրամադրել բարձրավոլտ էլեկտրագծերի կառուցումն ավարտելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը կտրամադրի 2,07մլրդ դրամի բյուջետային վարկ «Sunir» իրանական ընկերությանը, որը կառուցում է 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծեր։

Նախագծի ընդհանուր արժեքը 106,8մլն եվրո է։

Կառավարության որոշմամբ կապահովվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագրի իրականացումը:

Ըստ հիմնավորման՝ հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, դրա իրականացումից ակնկալվող արդյունքը՝ ֆինանսական միջոցների տրամադրումը բյուջետային վարկի միջոցով հնարավորություն կտա այն ավարտին հասցնել հնարավոր սեղմ ժամկետներում:

Այն հնարավորություն կտա ՀՀ և ԻԻՀ միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից հասցնել մինչև 1200 ՄՎտ-ի, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության մակարդակը, հուսալիությունը և կայունությունը, հնարավորություն կստեղծվի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում:

Նախագծի ավարտի ժամկետը 2034թ․–ի դեկտեմբերի 31–ն է։ Հայկական կողմից նախագծին մասնակցում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ՓԲԸ–ն։