Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+29

HSBC Հայաստանի ամենամյա «Խաղալիքների հավաքը» հիշարժան պահեր է ստեղծում Կոտայքի մարզի երեխաների համար (ՖՈՏՈ)

28.12.2023, 14:05
/․ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն շարունակում է «Խաղալիքների հավաք ի» (Toy Drive) կազմակերպման ավանդույթը Հայաստանի տարբեր մարզերում բնակվող անապահով խմբերի երեխաների համար. ՖՈՏՈ
HSBC Հայաստանի ամենամյա «Խաղալիքների հավաքը» հիշարժան պահեր է ստեղծում Կոտայքի մարզի երեխաների համար (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ HSBC Հայաստան / Բանկ) շարունակում է «Խաղալիքների հավաք ի» (Toy Drive) կազմակերպման ավանդույթը Հայաստանի տարբեր մարզերում բնակվող անապահով խմբերի երեխաների համար: Այս տարի ձմեռային հեքիաթը վերածվեց իրականության Կոտայքի մարզի 200-ից ավելի երեխաների համար, հաղորդում է HSBC Հայաստան / Բանկի մամուլի ծառայությունը:

Ձմեռ պապիկին ուղղված երեխաների նամակները հասան Բանկի աշխատակիցներին, ովքեր, որպես իրական Ձմեռ պապեր, նամակների հասցեատերերին հանձնեցին խաղալիքները՝ նրանց համար ստեղծելով անմոռանալի օր:

2007 թ․-ից ի վեր ողջ աշխարհում HSBC բանկի աշխատակիցները «Հնարավորություն երիտասարդներին» ծրագրի շրջանակում Ամանորին ընդառաջ խաղալիքներ են գնում կարիքավոր ընտանիքների երեխաների համար՝ առաքելով դրանք տեղի գործընկեր բարեգործական կազմակերպությունների գրասենյակներ:  

HSBC

«HSBC Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ համայնքներին աջակցելու իր հանձնառությանը: Toy Drive-ը դրա վառ օրինակներից մեկն է․ ավանդույթ, որը մենք պահպանում ենք ավելի քան 15 տարի: Այն հույսի խորհրդանիշ է հանդիսանում այն երեխաների համար, որոնք կարող են տոնական օրերին բախվել դժվարությունների՝ նրանց անհնար թվացող երազանքները վերածելով երջանիկ իրականության»,- ասում է HSBC Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Խումբը իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում աշխարհի 62 երկրներում և տարածաշրջաններում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 3,021 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC

 HSBC  Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2023 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 334 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։–0–