Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանի բանկային հատվածում ձեռքբերման նոր գործարքներ չեն սպասվում․ ԿԲ նախագահ

04.02.2025, 16:00
Հայաստանի բանկային հատվածում ձեռքբերման նոր գործարքներ չեն սպասվում, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը
Հայաստանի բանկային հատվածում ձեռքբերման նոր գործարքներ չեն սպասվում․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային հատվածում ձեռքբերման նոր գործարքներ չեն սպասվում, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Այս պահի դրությամբ ԿԲ-ն ձեռքբերման նպատակների առումով փաստաթղթեր չի ստացել»,- ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսում ՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Հայաստանի բանկային համակարգում 2024թ․–ին կատարված գործարքների մասին

2024 թվականին Հայաստանի բանկային հատվածում երկու խոշոր գործարք է տեղի ունեցել։

Ապրիլի 8-ին Ամերիաբանկը պաշտոնապես հայտարարեց վաճառքի գործարքի ավարտի և բաժնետերերի կազմում փոփոխությունների մասին։ Ապրիլի 4-ի դրությամբ դրանք են Bank of Georgia Group PLC–ն (60%), JSC Bank of Georgia–ն (30%), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (10%):

Նոյեմբերի 29-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացի ավարտի մասին: