«Հայաստանի էլեկտրական ցանցերն» առաջին անգամ թողարկել են 32մլրդ դրամի պարտատոմս
18.12.2023,
22:30
Տեղաբաշխումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից։ Տոկոսադրույքը սահմանվել է 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի, վճարման պարբերականությունը՝ 6 ամիսը մեկ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) առաջին անգամ թողարկել է 320 հազար 32 մլրդ դրամի պարտատոմս։
Տեղաբաշխումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից։ Տոկոսադրույքը սահմանվել է 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի, վճարման պարբերականությունը՝ 6 ամիսը մեկ։
Երկուշաբթի ելույթ ունենալով այս իրադարձությանը նվիրված միջոցառման ժամանակ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն ասաց, որ սա պարտատոմսերի ամենամեծ թողարկումն է Հայաստանում։
Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր հերթին ընդգծեց, որ բանկը կապահովի պարտատոմսերի տեղաբաշխումը երկրորդային շուկայում, ինչով կնպաստի Հայաստանում կապիտալի շուկաների զարգացմանը և տնտեսության այս ոլորտի նկատմամբ այլ ընկերությունների հետաքրքրությանը։
Թողարկման նպատակն է վերաֆինանսավորել ՀԷՑ-ի վարկերը, ինչպես նաև ապահովել ներդրումային ծրագրի շարունակությունը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների կրճատմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, օպերացիոն ծախսերի կրճատմանը, սպասարկման որակի բարելավմանը, ցանցին նոր բաժանորդների միացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը։
Նախատեսվում է տեղաբաշխումն ավարտել 2024 թվականի փետրվարի 9-ին, այս պահին արդեն գնվել է պարտատոմսերի 30%-ը։ Հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամներն են, սակայն ֆիզիկական անձանց համար պարտատոմսերի գնման գործընթացը պարզեցված է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարտատոմսեր կարող են ձեռք բերել բոլոր ցանկացողները MyAmeria հավելվածի միջոցով։
Ակնկալվում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո պարտատոմսերը կմտնեն նաև երկրորդային շուկա՝ արդեն ձևավորված դիվերսիֆիկացված ներդրողների բազայի, թողարկման աննախադեպ մեծ ծավալի շնորհիվ։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նման ընկերության մուտքը բաժնետոմսերի շուկա պետության և մասնավոր հատվածի համագործակցության փայլուն օրինակ է և կհանգեցնի բավականին դրական զարգացումների։
«Հատկանշական է, որ Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսան ձեռք բերելուց հետո մեր շուկայի հասանելիությունը նույնպես մեծացել է օտարերկրյա ներդրողների համար։ Հայաստանի և Վարշավայի ֆոնդային բորսաները աշխատում են իրենց չափանիշներն ավելի մոտեցնելու ուղղությամբ։ Դա կընդլայնի հայկական ընկերությունների հնարավորությունները ներդրումներ ներգրավելու համար»,- ասաց նա։
ԿԲ նախագահը հույս հայտնեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայությունը կապիտալի շուկայում այսքանով չի սահմանափակվի և իր օրինակով կոգեշնչի մյուս ընկերություններին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, որը պատկանում է ձեռներեց և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ–ը կառավարում է միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը Հայաստանում ($1 – 402,99 դրամ):-0-