Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 11 ամսում նվազել է․ Քերոբյան
19.12.2023,
13:44
Այս ընթացքում Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 42%-ով, իսկ ԵԱՏՄ-ի հետ՝ 38%-ով։ Մի շարք երկրների հետ զգալի աճ է գրանցվել (Չինաստան, ԱՄԷ, Հոնկոնգ)

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ նվազել է 2023 թվականի առաջին 11 ամիսներին, ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, այս ընթացքում Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 42%-ով, իսկ ԵԱՏՄ-ի հետ՝ 38%-ով։ Մի շարք երկրների հետ զգալի աճ է գրանցվել (Չինաստան, ԱՄԷ, Հոնկոնգ)։
«Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելի քիչ է աճել, քան մեր ընդհանուր ապրանքաշրջանառությունը, այսինքն՝ Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ նույնիսկ մի փոքր նվազել է»,- ասել է նա։
Ներդրումների առումով, ըստ Քերոբյանի, ԱՄԷ-ն արդեն ամենախոշոր օտարերկրյա ներդրողն է Հայաստանում՝ առաջին տեղից հեռացնելով Ռուսաստանին։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին և փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը 2023 թվականի հունվար-հոկտեմբերին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 41,2%-ով և կազմել 15,445,535.0 հազ. դոլար։
Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառության ծավալը 2023 թվականի 10 ամիսներին կազմել է 5,4 մլրդ դոլար՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ ավելանալով 40,8 տոկոսով։ Միաժամանակ, արտահանումը հաշվետու ժամանակահատվածում հասել է 2,9 մլրդ դոլարի՝ 63% աճով, իսկ ներմուծումը՝ 2,7 մլրդ դոլարի (աճը՝ 16,6%)։–0–