Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը մտադիր է առևտրային ներկայացուցիչներ նշանակել Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ–ում. Քերոբյան

30.05.2023, 15:18
Նախարարի խոսքով, Իրանի հետ հարաբերությունները բավական լավ են զարգանում, առևտրային կցորդ նշանակելուց հետո երկու տարվա ընթացքում երկու երկրների շրջանառությունը գրեթե կրկնապատկվել է
Հայաստանը մտադիր է առևտրային ներկայացուցիչներ նշանակել Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ–ում. Քերոբյան
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը մտադիր է առևտրային ներկայացուցիչներ նշանակել Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ–ում, այսօր ԱԺ–ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Թափուր հաստիքներ ունենք Չինաստանում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում, հիմա զգուշությամբ լրացնում ենք. դա կարևոր է, որպեսզի նշանակվող մարդիկ լինեն արդյունքներին միտված», – նշեց նա։

Նախարարի խոսքով, Իրանի հետ հարաբերությունները բավական լավ են զարգանում, առևտրային կցորդ նշանակելուց հետո երկու տարվա ընթացքում երկու երկրների շրջանառությունը գրեթե կրկնապատկվել է։
Իրանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022թ.–ին կազմել է մոտ 711մլն դոլար` 2021թ.–ի 503,5մլն դոլարի համեմատ` ավելանալով մոտ 42 տոկոսով։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2022թ.–ի հունվար–դեկտեմբերին հասել է 14,1մլրդ դոլարի, ինչը 68,8 տոկոսով ավել է 2021թ.–ի ցուցանիշից։ Հայաստանից իրականացրած արտահանումը, 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 77,7 տոկոսով` կազմելով 5,4 մլրդ դոլար, իսկ ներկրումը կազմել է 8,8մլրդ դոլար` գրանցելով 63,5 տոկոսի աճ 2021թ.–ի հունվար–դեկտեմբերի համեմատ։–0–