Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

IDBank-ը միանում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին

10.04.2020, 17:23
Կարևորելով երկրի տնտեսական ակտիվության խթանումը՝ IDBank-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում սկսում է վարկային հայտերի ընդունումը
IDBank-ը միանում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Կարևորելով երկրի տնտեսական ակտիվության խթանումը՝ IDBank-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում սկսում է վարկային հայտերի ընդունումը, հաղորդում է ID Bank–ի մամուլի ծառայությունը։

Ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու տնտեսավարողներին` նրանց հնարավորություն տալով ներգրավել մատչելի ֆինանսական ռեսուրսներ, որոնք կօգտագործվեն նոր մարտահրավերների պայմաններում գործունեության շարունակականությունն ապահովելու համար։

Վարկերը համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սուբսիդավորման սկզբունքով տրամադրվելու են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։ Վարկային միջոցների տրամադրման պայմանները սահմանվում են կառավարության տնտեսական աջակցության կոնկրետ միջոցառումից, ինչպես նաև վարկային միջոցների տրամադրման նպատակներից կախված։ Բանկի կողմից հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման, սպասարկման և այլ միջնորդավճարներ չեն գանձվելու։

Արտոնյալ պայմաններով վարկերից օգտվելու համար վարկառուներն արդեն իսկ  կարող են առցանց դիմում ներկայացնել Բանկ՝ հետևյալ հղումով՝ ընտրելով «Վարկեր» թեման և լրացնելով պահանջվող բոլոր դաշտերը, ինչպես նաև businesssupport@idbank.am էլ․ փոստի հասցեով։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել +374 77 04 40 99 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայքէջ։–0–