Рейтинг@Mail.ru
USD
382.49
EUR
447.51
RUB
4.5057
GEL
142.09
2025 թ. սեպտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

Մի հաջողության պատմություն- Կանաչ էներգիա

28.09.2021, 20:07
Արևային կայանի շինարարությունը ֆինանսավորել է  Կոնվերս բանկը
Մի հաջողության պատմություն- Կանաչ էներգիա

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. «Optimum Energy ընկերությունը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը զբաղվում է ինչպես արևային կայանների շինարարությամբ, այնպես էլ ունենք սեփական արեւային կայաններ, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Մեկը Քլին էներջի Վայոց արև 1 կայանն է, որն այդ պահին Հայաստանում ամենամեծն էր՝ 5,2 ՄՎտ հզորությամբ: Վայոց արև 1-ը գրավում է մոտ 8 հա տարածք: Կայանը կառուցված է երկկողմանկի արևային վահանակներով: Առավելագույն հզորությունը ցերեկային ժամերին է. Այդ ժամանակ այն կարող է էներգիայով ապահովել մոտ 80 փոքր գյուղ »,- ասում է Optimum Energy ընկերության Ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Հովհաննես Թևոսյանը:

Ըստ նրա, Այլընտրանքային էներգետիկան կարևոր է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից: Արևային կայանների շինարարության շնորհիվ համայնքներ են զարգանում՝ օրինակ՝ Քլին էներջի Վայոց Ձոր 1 նախագիծը իրագործելիս Զեդեա համայնքում ապահովվել է ավելի քան 100 աշխատատեղ:

Արևային կայանի շինարարությունը ֆինանսավորել է Կոնվերս բանկը: Ըստ Հովհաննես Թևոսյանի՝ համագործակցությունը եղել է իդեալական թե շինարարության, թե զարգացման փուլերում: Համագործակցության ողջ ընթացքում Կոնվերս բանկը ցուցաբերել է առավելագույն ընկերասիրություն:

Տեսանյութը կարելի է դիտել հետևյալ հղմամբ։

Կոնվերս Բանկի կորպորատիվ վարկավորման պրոդուկտներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:-0-