Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-11

Մի հաջողության պատմություն.երբ գաղափարը դառնում է իրականություն (ՎԻԴԵՈ)

18.11.2021, 18:06
Ցայգ հեռուստաընկերությունը Հայաստանում հայտնի է շատերին առաջին հերթին իր որակյալ քոնթենթով.ՎԻԴԵՈ
Մի հաջողության պատմություն.երբ գաղափարը դառնում է իրականություն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ցայգ հեռուստաընկերությունը Հայաստանում հայտնի է շատերին առաջին հերթին իր որակյալ քոնթենթով:

Ցայգ ՍՊԸ տնօրեն Մարգարիտա Մինասյանի խոսքով, Հայաստանում հեռուստատեսությունը մեծ ֆինանսական հոսքեր չի կարող ապահովել, սակայն զարգացման համար մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջվում: Այդ պատճառով էլ սեփականատերերը որոշել էին Գյումրու կենտրոնում գտնվող սեփական անշարժ գույքը նորոգել, բիզնես հիմնել՝ եկամտի մի մասն ուղղելով ՀԸ զարգացմանը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Հիմնադիր ժողովի կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո վարկավորման նպատալով Կոնվերս Բանկ են դիմել. Հայտը հավանության է արժանացել: Նորոգումից հետո տարածքը վարձակալության է հանձնվել տարբեր կառույցների:

«Մենք ի սկզբանե հակված էինք աշխատելու երիտասարդության հետ: Ու ստացվեց, որ այսօր մեզ մոտ կենտրոնացած են Այ Թի ընկերություններ»,-ասում է նա՝ հավելելով, որ այսօր դիտարկում են Կոնվերս Բանկի աջակցությամբ փոքր արտադրությունների հիմնման հնարավորությունը:

Նախագիծը ֆինանսավորվել է ՎԶեԲ Կանայք բիզնեսում ծրագրի շրջանակում:

Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակը` հետևյալ հղումով։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:–0–