Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

ՊԵԿ. «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը

20.07.2022, 11:21
Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումը ՀՀ ՊԵԿ-ի կողմից փոխանցվելու է ՀՀ կենտրոնական բանկի բաց օֆերտայի մասնակից համապատասխան առևտրային բանկին՝ «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ին կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին
ՊԵԿ. «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» արդեն հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումը ՀՀ ՊԵԿ-ի կողմից փոխանցվելու է ՀՀ կենտրոնական բանկի բաց օֆերտայի մասնակից համապատասխան առևտրային բանկին՝ «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ին կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին։ Վերջիններս ստացված դիմումների հիման վրա ընթացք կտան դիմումում նշված ՀԴՄ-ի անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացմանը։–0–