Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՓՄՁ-ների զարգացմանը կուղղվի 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ . ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

03.04.2019, 16:00
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ կնքել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր:
ՓՄՁ-ների զարգացմանը կուղղվի 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ . ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

​ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ կնքել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր: 

Կողմերի միջև այս համագործակցության նպատակը ՓՄՁ-ների զարգացմանը խթանելն է, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ 

«Մենք ուրախ ենք կրկին համագործակցել Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ: Մեր գործընկեր հիմնադրամից ստացած ֆինանսական գործիքը մեզ հնարավորություն կտա տեղական արժույթով վարկավորել տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին, որոնց հետ գործարար հարաբերությունների շարունակական զարգացումը մեր բանկի առաջնային նպատակներից մեկն է»,-նշել է Հակոբ Անդրեասյանը: 

EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսն իր խոսքում նշել է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման գործին, ինչն էլ EFSE-ին հնարավորություն է տալիս և՛ աջակցել այդ բիզնեսների զարգացմանը, և՛ նոր թափով Հայաստանում զարգացնել տնտեսական հարաբերությունները: 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և EFSE-ի համագործակցությունը մեկնարկել է 2013թ.-ին` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:-0-