Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

«Փակ երեկույթ»․ Visa-ն ԶԼՄ–ներին վարկաբեկող միջոցառում կանցկացնի Երևանում

22.11.2024, 10:22
Այսօր Visa–ն Երևանում կանցկացնի մասշտաբային միջոցառում։ Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները
«Փակ երեկույթ»․ Visa-ն ԶԼՄ–ներին վարկաբեկող միջոցառում կանցկացնի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Visa–ն օրերս տարածել էր մամուլի հաղորդագրություն այն մասին, որ Visa Cashless Forum 2024–ն առաջին անգամ կանցկացվի Երևանում նոյեմբերի 22–ին։ Ընդ որում հաղորդագրության մեջ նշված չէին ֆորումի անցկացման ժամն ու վայրը։

«ԱՌԿԱ» տնտեսական գործակալությունը նույն օրը փորձեց պարզել այդ ամենը՝ հավատարմագրվելու և Հայաստանի ֆինանսական ոլորտի համար կարևոր միջոցառումը լուսաբանելու համար։

Վրաստանում Visa–ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Մարիամ Գվարաձեի հետ (ում կոնտակտները նշված էին մամուլի հաղորդագրության մեջ) հեռախոսով, Telegram–ով և էլեկտրոնային փոստով կապ հաստատելու անհաջող փորձերից հետո գործակալությունը կապ հաստատեց Աննա Բուբուշյանի հետ, ով, պարզվեց, ներկայացնում է Visa–ն Հայաստանում։ Նրա խոսքով, միջոցառմանը թույլատրվելու են միայն Civilnet–ը, Մեդիամաքսն ու Հանրային հեռուստաընկերությունը։

«ԱՌԿԱ» գործակալությունը իր հետաքրքրությունը հայտնեց մասնակցելու այդ միջոցառմանը։ Սակայն մեզ ասացին, որ սցենարը հաստատված է, և անհնար է ինչ–որ բան փոխել։

Հիմնավոր հարցեր են ծագում, մասնավորապես, եթե միջոցառումը փակ է լինելու մամուլի համար, ինչո՞ւ դա չի նշվել հաղորդագրության մեջ, նաև ինչի՞ հիման վրա են ընտրվել այն լրատվամիջոցները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները։

«ԱՌԿԱ» գործակալությունը Visa-ից սպասում է պաշտոնական մեկնաբանություններ այս հարցի կապակցությամբ։

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը (www.arka.am) գործում է 1996 թվականի մայիսի 1-ից և Հայաստանի առաջատար տնտեսական գործակալությունն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիա հոլդինգում ընդգրկված են նաև հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող teleсom.arka.am պորտալը և armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

«ԱՌԿԱ» գործակալության տեղեկատվությունը կանոնավոր կերպով ստանում և օգտագործում են պետական ​​և առևտրային կառույցները, բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, դեսպանատները, լրատվամիջոցները, մասնավորապես՝ ԱՄՀ-ն, ՎԶԵԲ-ը, ԵԱԶԲ-ն:

2000 թվականի արդյունքներով՝ «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալությունը։