Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Սամվել Կարապետյանի դուստրը Ռուսաստանի տնտեսական առաջնորդների թոփ–100–ում է

12.04.2019, 16:43
28–ամյա Տաթևիկ Կարապետյանը զբաղեցնում է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահի պաշտոնը։
Սամվել Կարապետյանի դուստրը Ռուսաստանի տնտեսական առաջնորդների թոփ–100–ում է

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի հարուստ մարդկանցից մեկի` գործարար Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, ներառվել է Ռուսաստանի 100 երիտասարդ առաջնորդների ցուցակում։

Վարկանիշը կազմել է ֆրանսիական անկախ Institut Choiseul (Ինստիտուտ Շուազել) վերլուծական կենտրոնը «Choiseul 100 Ռոսիա» նախագծի շրջանակում, հայտնում է РБК–ն։

28–ամյա Տաթևիկ Կարապետյանը զբաղեցնում է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահի պաշտոնը (ոլորտը` անշարժ գույք և շինարարություն)։

Վարկանիշում ընդգրկվել են, մասնավորապես, «Սիներգիա» բիզնես դպրոցի ռեկտոր Գրիգորի Ավետովը (կրթություն) և Սբերբանկի հեռանկարային բիզնես ուղղությունների կենտրոնի Անդրեյ Կարտաշյանը (ֆինանսներ)։

Նախագծի հեղինակներն ընտրում են մինչև 40 տարեկանների ժամանակակից սերնդի ամենավառ և տաղանդավոր ներկայացուցիչներին, որոնց ներուժը նպաստում է երկրի տնտեսության արդիականացմանը։

Ռուսական թոփ–100–ն ըստ էության ֆրանսիական 2013 թվականից կազմվող Choiseul 100 France ամենամյա ֆրանսիական վարկանիշի շարունակությունն է և կոչված է միավորել կապերի միասնական ցանցում երկրների երիտասարդ տնտեսական առաջնորդներին։ -0-