Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

«ՏԵՖՖԻ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում ներդնել 4,2մլրդ դրամ կահույքի արտադրության մեջ

15.03.2024, 10:59
Հայաստանի կառավարությունը 4,2 մլրդ դրամի հումքի ձեռքբերման ներդրումային ծրագրի շրջանակում որոշել է «ՏԵՖՖԻ» ընկերությանն ազատել մաքսատուրքից։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստում
«ՏԵՖՖԻ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում ներդնել 4,2մլրդ դրամ կահույքի արտադրության մեջ
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը 4,2 մլրդ դրամի հումքի ձեռքբերման ներդրումային ծրագրի շրջանակում որոշել է «ՏԵՖՖԻ» ընկերությանն ազատել մաքսատուրքից։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստում։

«ՏԵՖՖԻ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել էլեկտրական հաշվիչների մետաղական արկղերի, չժանգոտվող պողպատի թերթերից պատրաստված այլ ապրանքների, խոհանոցային և բժշկական մասնագիտացված կահույքի, ներկրվող չժանգոտվող մետաղական թերթերից արկղերի արտադրության համար։

Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 47 աշխատատեղ՝ 188 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է ստեղծել 23 նոր աշխատատեղ՝ 188 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 210 մլն դրամ:-0-