Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում

12.01.2023, 16:37
Հաճախորդները կսպասարկվեն երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9.30-16.30
Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./ԱՌԿԱ/. Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում՝ Աշտարակ, Տիգրան Մեծի 17-17/1: Հաճախորդները կսպասարկվեն երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9.30-16.30, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Մասնաճյուղի վերաբացումը երկար սպասված իրադարձություն էր Աշտարակի բնակիչների համար: Մասնաճյուղը տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց. այստեղ կարող եք ավանդ բացել, օգտվել սպառողական կամ բիզնես վարկից, կատարել դրամական փոխանցում, ստանալ քարտ, ներդրումներ անել Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում:

Մասնաճյուղի հարմար տեղը և հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգն օգնում են խնայել հաճախորդի ժամանակը: Նոր տարածքում տեղադրվել է նաև ինքնասպասարկման վճարային տերմինալ, որի միջոցով հաճախորդները կարող են համալրել հաշիվը, մարել վարկը, կատարել կոմունալ և այլ վճարումներ։

Յունիբանկի համար կարևոր ուղղություն է մասնաճյուղային ցանցի զարգացումը և հաճախորդների սպասարկման կազմակերպումը տարբեր ուղղություններով ։ Բարելավելով առցանց ծառայությունները և մոբայլ հավելվածը՝ միաժամանակ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը, քանի որ շատ հաճախորդներ դեռ նախապատվությունը տալիս են բանկ այցելելուն և մասնագետների հետ անձնական շփմանը։-0-