Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Յունիբանկը՝ առաջատար POS վարկերի գծով

17.03.2022, 11:26
2021 թ. 4-րդ եռամսյակում Յունիբանկը դարձավ Հայաստանում առաջատարը POS վարկերի գծով
Յունիբանկը՝  առաջատար POS վարկերի գծով

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/. 2021 թ. 4-րդ եռամսյակում Յունիբանկը դարձավ Հայաստանում առաջատարը POS վարկերի գծով՝  և տրված վարկերի քանակով, և ծավալով: 2021թ. արդյունքներով՝  բանկը նաև պահպանել է առաջատար դիրքը POS վարկերի քանակով: Յունիբանկին բաժին է ընկնում  շուկայի 21%, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Ապառիկ ապրանքներ գնելու համար վարկերը ձևակերպվում են բանկի ավելի քան 500 գործընկեր խանութներում: Ապրանքների հիմնական տեսականին, որոնց համար վարկեր են տրամադրվել խանութներում, կենցաղային և համակարգչային տեխնիկան է, հեռախոսները և այլն:

Հայտերի մշակման արագությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Յունիբանկը լիովին ավտոմատացրել է վարկային սքորինգը և ներդրել արհեստական բանականության տեխնոլոգիան: Նորարարական ավտոմատացված համակարգի օգնությամբ 2021 թվականին մշակվել է ավելի քան 400 000 հայտ:

«Մեր նպատակն է՝ հաճախորդին հնարավորություն տալ հեշտ և հարմարավետ ձեռքբերել ապրանքը՝ ապառիկ: Մեր վարկատեսակների հանդեպ պահանջարկն աճում է տարեցտարի, նշանակում է՝ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Յունիբանկի հաջողության գրավականներից է նորարարական տեխնոլոգիաների օգտագործումը, որը հաճախորդների համար էապես պարզեցնում է վարկավորման գործընթացը, այդ թվում՝ մարզերում»,- նշում է Յունիբանկի  Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:–0–