Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար

04.10.2024, 17:34
UNIBusiness Mobile հավելվածը զգալի պարզեցնում և արագացնում է է անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց սպասարկումը ու Յունիբանկի հետ համագործակցությունը դարձնում ավելի հարմարավետ
Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Յունիբանկն առաջարկում է օգտվել UNIBusiness Mobile հավելվածից, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ կառավարել հաշիվները աշխարհի ցանկացած կետից:

 Հավելվածում նախատեսված է հաշիվների հետ աշխատանքի լայն ֆունկցիոնալություն, միջազգային դրամական փոխանցումների,  վճարումների իրականացում և այլն: Օգտատերերը կարող են ստուգել հաշվի մնացորդն ու հետևել գործարքների պատմությանը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

UNIBusiness Mobile հավելվածը զգալի պարզեցնում և արագացնում է է անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց սպասարկումը ու Յունիբանկի հետ համագործակցությունը դարձնում ավելի հարմարավետ:

Բանկի բիզնես հաճախորդները կարող են օպերատիվ կերպով կատարել բանկային գործարքներ՝ անկախ իրենց գտնվելու վայրից, որը չափազանց հարմար է այն ձեռնարկատերերին, ովքեր իրենց գործի բնույթով հաճախ են ճամփորդում:  

UNIBusiness Mobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google play-ից: 

Հավելված մուտքի իրավունքն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են ստանալ՝ դիմելով Յունիբանկի մոտակա մասնաճյուղ: